HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դավիթ Ղազինյանի կալանքը վերացվեց

Հակակոռուպցիոն դատարանն (դատավոր՝ Լևոն Պետրոսյան) այսօր՝ հուլիսի 24-ին, վերացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի «կալանք» խափանման միջոցը։ Նրա փաստաբանները դատարանում պնդում էին, որ օրեր առաջ՝ հուլիսի 21-ին, Ղազինյանին տրվել է պատգամավորի մանդատ, հետևաբար ունի պատգամավորի կարգավիճակ և անձեռնմխելի է։ Նրան  անձեռնամխելիությունից կարող է զրկել միայն Ազգային ժողովը։

Դատախազն առարկում էր և միջնորդում ոչ թե վերացնել խափանման միջոցը, այլ փոխարինել 1 մլրդ դրամ գրավով։

Դավիթ Ղազինյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ 2026թ. հունիսի 17-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել և բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է: Դատարանը Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:

Առաջադրված մեղադրանքն առնչվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, որտեղ խոսվում է Դավիթ Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter