
Գագիկ Շամշյանի առողջությանը վտանգ չի սպառնում
«Հետք»-ի լրագրողը Նաիրի բժշկական կենտրոնից տեղեկացնում է, որ նախնական ախտորոշմամբ, Գագիկ Շամշյանի առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում:
Կեսօրին նրա նկատմամբ բռնություն էր կիրառվել, եւ նրան անշարժ վիճակում տեղափոխել էին հիվանդանոց: Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի անվտանգության աշխատակիցնրան ծեծել ու հարվածներ էր հասցրել նրա սեռական օրգաններին, սակայն բժիշկներն ասել են, որ լրագրողը լուրջ վնասվածքներ չի ստացել, որոշ խնդիրներ կան միզուկի հետ կապված, բայց դա վտանգավոր չէ:
Գագիկ Շամշյանի հետ անձամբ զրուցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Լրագրողն ասել է, որ ինքնազգացողությունը արդեն կարգավորվել է: Բժիշկները վերջնական ախտորոշման արդյունքները քիչ ուշ կհայտնեն մարդու իրավունքների պաշտպանին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել