ԿԸՀ-ն մերժել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու միջնորդությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մերժել է Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը։
Ժամեր առաջ ԿԸՀ-ն բավարարել էր Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։
Նարեկ Կարապետյանը պատգամավորի մանդատը ստացել է հուլիսի 21-ին, սակայն լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին։
Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասել է, որ Ն. Կարապետյանին վերագրվող արարքն առնչվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքին։
Հիշեցնենք՝ 2026թ. հունիսի 2-ին, Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ «Ուժեղ Հայաստան»-ի աջակից Ա.Ա.-ն (Ալիկ Ալեքսանյան,- հեղ.), 2025թ. սեպտեմբերի 9-ից հանդիսացել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի հիմնադիր և գործադիր մարմնի ղեկավար։ Ս.Կ.-ի (Սամվել Կարապետյան,-հեղ.) աջակիցների, «Մեր ձևով» ՀԿ-ի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից 2025թ. սեպտեմբերից մինչև 2026թ. մայիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում կազմակերպած ցույցերին և հավաքներին մասնակցելու, այլ կերպ՝ հավաքի մասնակիցներ հավաքագրելու իրական նպատակով՝ ՀՀ տարբեր վայրերում գործող «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն, քողարկելով իր իրական մտադրությունը, քաղաքացիաիրավական, այդ թվում՝ ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա տարբեր ժամանակահատվածներով աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու։ Նրանցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել