Մարտի 6-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)` տեսակցելու Շանթ Հարությունյանին: Իսկ երեկ ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը, անձամբ այցելելով Շանթ Հարությունյանին, ՔԿՀ ղեկավարությանը խնդրել է նամակով դիմել դատավորին, որպեսզի նշանակվի դատաբժշկական փորձագիտական համապատասխան հետազոտության, որին կապահովվի նաեւ Շանթ Հարությունյանի հարազատների ներկայությունը: Այս մասին «Հետքին» տեղեկացրին ՄԻ պաշտպանի գրասենյակից` նշելով, որ իրենց տեղեկություններով կալանավորի հարազատներն այսօր արդեն տեսակցել են նրան:

Մեկնաբանել