Աղիքային ցուպիկ և ոսկեգույն ստաֆիլակոկ «Կորպուս Գաստրոբարի» «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» ուտեստում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ «Ռեստօրրան Գրուպ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Հյուսիսային պողոտա 5, «Կորպուս Գաստրոբար») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք։
«Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S. aureus) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Բենեդիկտ ձվով և սաղմոնով» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել