Արթուր Պողոսյանի հրամանով՝ 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հուլիսի 21-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Կոլեգիայի անդամները: Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ հանձնելով վկայականները: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպման ընթացքում ընդգծել է քննիչների՝ արդարամիտ, կարգապահ, բարեվարք լինելու անհրաժեշտությունը, ներկայացրել, թե ինչպիսի հետևողականություն պետք է ցուցաբերեն քաղաքացիների հետ շփումներում՝ անկախ նրանց կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից, ինչպիսի միջանձնային հարաբերություններ կառուցեն անձնակազմի ներսում:
Արթուր Պողոսյանն անդրադարձել է նաև Քննչական կոմիտեում շարունակական կադրային բարեփոխումներին՝ նշելով, որ վերջին ժամանակներում զգալիորեն բարձրացել է քննիչի աշխատանքի գրավչությունը, ինչի արդյունքում համակարգը համալրվում է երիտասարդ, բանիմաց և բարեվարք կադրերով:
Արթուր Պողոսյանն իր խոսքում նշել է, որ կադրային համալրվածությունը նպաստել է նաև քրեական վարույթների նախաքննության արդյունավետության և քննիչների արտադրողականության բարձրացմանը:
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝
- Ասլան Ռուդիկի Միրզոյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ
- Անդրանիկ Յուրիի Ավագյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ
- Հարություն Արտաշեսի Խաչատրյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի քննիչ
- Արթուր Աբգարի Միքայելյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի քննիչ
- Ալբերտ Կամոյի Ցուցուլյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
- Ռամիդա Վահանի Դարբինյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
- Վահե Արսենի Ավդալյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
- Էդուարդ Գարիկի Վարդանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
- Գնուն Արամի Յազերյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
- Վիգեն Կարենի Գրիգորյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
- Արտակ Ալեքսանի Խանամիրյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
- Մանե Բագրատի Առաքելյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
- Հրանտ Արթուրի Գասպարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
- Օվսաննա Արթուրի Հակոբյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
- Արմեն Շուրիկի Նալբանդյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ
- Հայկանուշ Աշոտի Մալխասյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
- Հենրի Կարենի Ազատյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
- Դիանա Արմենի Գրիգորյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
- Սյուզաննա Արայիկի Ջավադյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
- Արման Հարությունի Ռոստոմյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ
- Կարինե Ահարոնի Ֆեսչյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ
- Կիմ Արմենի Մարգարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ
- Կամո Արմենի Չոբանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ
- Անահիտ Վարդանի Տոնոյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննիչ
- Աննա Արմենի Ասլանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ
- Լևոն Յուրիկի Ոսկանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ
- Սուսաննա Էդվարդի Գևորգյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ
- Մկրտիչ Հովհաննեսի Մկրտչյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ
- Վոլոդյա Հակոբի Բաղդասարյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ
- Ավետիս Դերենիկի Սահակյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ
- Արզուման Հրաչյայի Ամիրյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ
- Պարույր Արտիկի Ամիրխանյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ
- Անի Սևանի Զադայանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ
- Ռոբերտ Արսենի Դաջունցը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ
- Հասմիկ Շահենի Ղանադյանը՝ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության քննիչ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել