HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բյուրեղավանի ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։

«ՀՎԿԱԿ-ը սերտ համագործակցում է Բյուրեղավանի պոլիկլինիկայի, Բյուրեղավան համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների և մյուս շահագրգիռ գործընկեր կազմակերպությունների հետ՝ վարակի հետագա տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկողության տակ պահելու նպատակով։

Համաճարակաբանական հետազոտության շրջանակում իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշների նմուշառումներ․

  • վերցվել է 14 ջրի նմուշ,
  • վերցվել է 13 կենսաբանական նմուշ բուժառուներից։

Լաբորատոր հետազոտության արդյունքներով՝ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ։
Կենսաբանական նմուշների լաբորատոր արդյունքները դեռևս պատրաստ չեն։

Այն ջրային կետերում, որտեղ հայտնաբերվել են շեղումներ, իրականացվում են կրկնակի նմուշառումներ։ Միաժամանակ նմուշառումներ են կատարվում նաև նոր արձանագրված աղիքային վարակի օջախներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ հուլիսի 17-ին Նուռնուս, Բյուրեղավան և Արզնի բնակավայրերում արձանագրվել էր շտապօգնության դիմող քաղաքացիների թվի կտրուկ աճ։ Քաղաքացիների մոտ գրանցված հիմնական ախտանշաններն են՝ սրտխառնոց, փսխում, մարմնի ջերմաստիճանի բարձրացում, փորլուծություն։ Բյուրեղավանի համայնքապետարանը կոչ էր արել իր բնակիչներին ջուր չօգտագործել կամ օգտագործելուց առաջ եռացնել։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնել էր, որ Բյուրեղավանում պարբերաբար իրականացվող նմուշառումների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել։

Լուսանկարը՝ «Հետքի» / արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter