HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հավաքականը պահպանել է իր դիրքը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման վարկանիշային հերթական աղյուսակը: Հայաստանի ընտրանին աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին չմասնակցող շատ այլ հավաքականների նման տեղաշարժ չի ունեցել եւ պահպանել է 107-րդ հորիզոնականը՝ ունենալով 1189,63 վարկանիշային միավոր: 

Հաշվետու ժամանակահատվածում մեր թիմը հանդիպումներ չի անցկացրել, իսկ ահա հատկապես վարկանիշային աղյուսակի վերնամասում փոփոխություններ են եղել աշխարհի 2026 թ. առաջնության խաղերի արդյունքում: Այսպես՝ ցուցակի առաջին հորիզոնական է բարձրացել աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիան, Արգենտինան նահանջել է երկրորդ հորիզոնական, հաջորդում են Ֆրանսիան, Անգլիան, Բրազիլիան, Մարոկկոն, Պորտուգալիան, Բելգիան, Նիդերլանդները: 

Ազգերի լիգայի առաջիկա խաղարկությունում Հայաստանի մրցակիցները եւս պահպանել են իրենց դիրքերը. Մոնտենեգրոն 80-րդն է, Կիպրոսը՝ 124-րդը, իսկ Լատվիան՝ 137-րդը: 

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշն ունի Ուկրաինան, որը 33-րդն է համաշխարհային ցուցակում, հաջորդում են Ռուսաստանը (35), Ուզբեկստանը (60), Վրաստանը (72), Բելառուսը (96), Տաջիկստանը (101), Ղրղզստանը (106): Մյուսները Հայաստանի հավաքականից ավելի ցածր հորիզոնականներում են: 

Մեր հարեւաններից ամենաբարձր դիրքում Իրանն է (22), Թուրքիան 27-րդն է, Վրաստանը, ինչպես ասվեց, 72-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 126-րդը:

Հաջորդ վարկանիշային աղյուսակը կհրապարակվի հոկտեմբերի 7-ին:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter