Մուրացան փողոցի միջադեպի մասնակիցներից 1 անձ ձերբակալվել է
Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի, ևս մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում են, որ ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Լուսանկարը՝ shamshyan.com-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել