Ֆրանսիական հեղինակավոր Les Echos-ի անդրադարձը Արմենիա Վայն ընկերությանն և հայկական գինեգործության վերածննդի մասին
Վճարովի բովանդակություն
Ֆրանսիական հեղինակավոր Les Echos պարբերականը , որը Եվրոպայի տնտեսական և բիզնես ոլորտի ամենաազդեցիկ հրատարակություններից մեկն է, իր վերջին համարում անդրադարձել է Հայաստանի գինեգործությանը: Պարբերականը ներկայացնում է Հայաստանը՝ որպես աշխարհի հնագույն գինեգործական քաղաքակրթություններից մեկը, որն այսօր վերածնունդ է ապրում։ «Arménie, la vigne pour patrie» - «Հայաստանը՝ որթատունկի հայրենիք» խորագրով հոդվածը պատմում է հայկական գինու հազարամյա ժառանգության, ժամանակակից վերածննդի, ինչպես նաև ոլորտի առաջատար ընկերությունների և մասնագետների մասին։
Հոդվածում պարբերականը կարևոր ուղերձ է հղում միջազգային ընթերցողին.
«Հայաստանի առաջին խաղողի այգիները, անկասկած, աշխարհում ամենահինն են։ Հազարամյա պատմություն կրելով՝ դրանք վերածնվում են տեղացի ձեռնարկատերերի և սփյուռքի ջանքերի շնորհիվ»։
Հայկական գինու վերածնունդը՝ ազգային գաղափարից
մինչև միջազգային ճանաչում
Հայկական գինեգործությունն ու գինու մշակույթը հաջողությամբ վերադառնում է միջազգային գինեգործական քարտեզ։
Հոդվածում նշվում է, որ Հայաստանի գինեգործության վերելքը պայմանավորված է միաժամանակ մի քանի գործոններով՝ մասնավոր ներդրումներով, սփյուռքի ներգրավվածությամբ, միջազգային փորձի կիրառմամբ և տեղական՝ ավտոխթոն խաղողի սորտերի նկատմամբ աճող միջազգայնի հետաքրքրությամբ։
Հեղինակավոր պարբերականը հոդվածում առանձին անդրադարձել է Armenia Wine ընկերությանը, որը հոդվածում ներկայացվում է որպես ոլորտի առաջատար։
Les Echos Week-End-ը գրում է.
«Երկրի առաջատար արտադրողը՝ տարեկան 8 միլիոն շշի վաճառքով»։
Վահագն Մկրտչյան
/Արմենիա Վայն ընկերության սեփականատեր/
«Մենք սկսեցինք զրոյից»…
Հոդվածում ներկայացված են նաև Armenia Wine ընկերության համահիմնադիր Վահագն Մկրտչյանի հետ հարցազրույցը, որտեղ բացահայտվում է ընկերության ստեղծման գաղափարախոսությունը։
«Մենք սկսեցինք զրոյից, և կարծում եմ՝ այսօր արդեն երկար ճանապարհ ենք անցել»։
Նա բացատրում է, թե ինչու ընտրվեց հենց գինեգործությունը.«Երբ ես և համահիմնադիր Վարդգես Վարդանյանը մտածում էինք, թե ինչպես կարող ենք օգտակար լինել Հայաստանին, գինին դարձավ ակնհայտ ընտրություն, որովհետև այս ոլորտում մենք ունենք հարուստ և երկար պատմություն»։
Միևնույն ժամանակ նա ընդգծում է նաև անձնական ձգտումը.«Ես և Վարդգեսը երբեք չենք ցանկացել լքել մեր երկիրը»։
Այս գաղափարախոսությունն այսօր ընկերության զարգացման հիմքերից մեկն է՝ հայկական գինին դարձնելով ոչ միայն արտադրանք, այլև երկրի պատմության և ինքնության ներկայացման միջոց։
Ինչո՞ւ հրավիրվեց Ժան-Բատիստ Սուլան՝ ընկերության ֆրանսիացի գլխավոր խորհրդատուն
Հոդվածում առանձին անդրադարձ կա ֆրանսիացի գինեգործ Ժան-Բատիստ Սուլային, որը 2009 թվականից համագործակցում է Armenia Wine-ի հետ։
Վահագն Մկրտչյանը պատմում է այդ որոշման մասին.«Մեզ անհրաժեշտ էր մասնագետ, որը կկարողանար պատրաստել մեր թիմին և օգնել դուրս գալ խորհրդային ժամանակաշրջանի ժառանգությունից»։
Այսօր Սուլան համարվում է հայկական ժամանակակից գինեգործության առաջատար խորհրդատուներից մեկը։
Ժան-Բատիստ Սուլա․ «Հայաստանում նոր պատմություն է գրվում»
Հոդվածում Սուլան խոսում է Հայաստանում աշխատելու իր փորձի մասին.
«Հայաստանում ինձ համար մեծ հաճույք է փոխանցել այն, ինչ գիտեմ, նույնիսկ եթե երբեմն ստիպված եմ լինում կրկնել…»։
Խոսելով խաղողագործների հետ աշխատանքի մասին՝ նա նշում է.
«Երբ վստահությունը ձևավորվում է, դու դառնում ես ընտանիքի անդամ»։
Սուլայի համոզմամբ՝ Հայաստանի առավելությունը ինքնատիպությունն է, ոչ թե ուրիշներին նմանվելու ձգտումը.
«Ինձ համար կարևոր է ստեղծել լավագույն հայկական գինին, որը կարող է մրցել միջազգային մակարդակում»։
Նրա խոսքով՝ հայկական գինեգործության ապագան հիմնված է տեղական ժառանգության վրա.
«Նոր պատմություն է գրվում։ Մենք ցանկանում ենք պատմել այն աշխարհին, իսկ դրա լավագույն ճանապարհը մեր ավտոխթոն խաղողի սորտերն են»։
Սուլան նաև առանձնացնում է Հայաստանի խաղողագործական հարստությունը.
«Հայաստանում կա խաղողի 40 ավտոխթոն սորտ։ Ամենակարևորները Արենին է՝ կարմիր գինիների համար, իսկ Կանգունն ու Ոսկեհատը՝ սպիտակների»։
Les Echos Week-End-ի այս անդրադարձը հերթական վկայությունն է, որ հայկական գինեգործությունը օրեցօր ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում միջազգային մասնագիտական հանրության շրջանում։ Հեղինակավոր ֆրանսիական պարբերականը Հայաստանի մասին խոսում է ոչ միայն որպես հնագույն գինեգործական օրրանի, այլև որպես երկրի, որն այսօր վստահ քայլերով ձևավորում է իր նոր՝ միջազգային հաջողության պատմությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել