Պանելային քննարկումներ, մոտիվացնող ելույթներ և շատ ավելին. Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթը
Վճարովի բովանդակություն
«Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի երկու տարիների հաղթողները` մեկ հարկի տակ. Ամերիաբանկի կազմակերպած ամփոփիչ միջոցառումը հյուրընկալել էր շուրջ 200 ուսանողի, բուհերի ներկայացուցիչներին, ոլորտի մասնագետներին և խոսնակներին։
Կազմակերպիչների խոսքով` «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով մրցույթի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին, որոնք սովորում են ՀՀ պետական կամ մասնավոր բուհերում։ Արդյունքում` 2025-2026 ուսումնական տարվա համար 200 ուսանող 4 ամիս շարունակ ստացել է ամսական 50,000 ՀՀ դրամ կրթաթոշակ։
«Մեզ համար կարևոր է լինել երիտասարդների կողքին, կիսվել մեր փորձով և գիտելիքներով, միևնույն ժամանակ ոգեշնչվել իրենցից»,- նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը։
Հանդիպման առանցքում «Ա կետն» էր՝ այն մեկնարկային կետը, որտեղից սկսվում են նոր հնարավորությունները, կարևոր որոշումները և հաջողության ճանապարհը։
Միջոցառման ծրագիրը ներառում էր պանելային քննարկում, ծանոթության խաղեր և տարբեր ոլորտներից խոսնակների հաջողության պատմություններ։
«Ելույթիս ընթացքում ես կիսվեցի իմ կյանքի շրջադարձային պահերով, թե կյանքի այն կետերում ես ինչ գիտակցման եմ եկել, ինչ եմ հասկացել, ինչ եմ ձեռք բերել։ Ա կետը խորհրդանշում է հաջողության բանալին, այն կետերը, որոնց ժամանակ ինչ-որ բան գիտակցել ու հասկացել ես ու դրանից հետո ակնհայտ տեսել ես, թե ինչպես է կյանքը փոխվում »,- նշել է դերասան Սոս Ջանիբեկյանը։
Իրենց փորձով և հաջողության պատմություններով կիսվեցին նաև Ամերիաբանկի Մասնաճյուղային ցանցի և կոնտակտային կենտրոնի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանը և Ալվարիում ընկերության համահիմնադիր Կարեն Վարդանյանը։
Միջոցառման շրջանակում կայացած պանելային քննարկման ընթացքում ուսանողներին ներկայացվում էր 2 պնդում, որոնցից մեկի օգտին նրանք հնարավորություն ունեին քվեարկելու, այնուհետև` բանախոսների տեսակետները լսելուց հետո, քվեարկությունը կրկնվում էր՝ հնարավորություն տալով տեսնելու մասնակիցների կարծիքների փոփոխությունը։
Պանելային քննարկման խոսնակներն էին Ամերիաբանկի Մարդկային ռեսուրսների կառավարման ծառայության ղեկավար Աննա Վարդանյանցը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, Renderforest ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը և «Մատենա» միջազգային դպրոցի համահիմնադիր և տնօրեն Ռուբեն Հայրապետյանը։
«Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի շրջանակում հաղթող ուսանող Աննա Թովմասյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են երիտասարդների զարգացման գործում։
«Շատ կարևոր է, որ կան կազմակերպություններ, որոնք ներդրումներ են անում ոչ միայն տնտեսական և բիզնեսի ոլորտներում, այլ նաև կրթության և երիտասարդների ներուժի զարգացման գործում, որովհետև դա ոգեշնչում է ուսանողներին: Շնորհակալություն Ամերիաբանկին և ողջ թիմին այս հրաշալի նախաձեռնության համար։ »,- նշել է Աննան։
Նշենք, որ Ամերիաբանկն ունի նաև հատուկ առաջարկներ ուսանողների համար։ Մասնավորապես, Visa Student քարտի միջոցով ուսանողների համար ներկա պահին հասանելի են մի շարք արտոնություններ։ Անդրադառնալով հատուկ առաջարկներին` Անդրանիկ Խաչատրյանը նշել է. «Մենք ունենք շատ լավ, հետաքրքիր ու շահագրգիռ պրոդուկտներ հենց երիտասարդությանն ուղղված։ Նշեմ նաև, որ մեր ուսանողական քարտերը շատ շուտով ավելի արդիականացված, հետաքրքիր առաջարկով կներկայանան շուկային»։
Այս և ուսանողների համար նախատեսված մյուս հատուկ առաջարկներին ու նորությունների առաջինը ծանոթանալու համար ուսանողները կարող են բաժանորդագրվել Ամերիաբանկի AmeriaStudent Telegram-յան ալիքին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել