HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ոստիկանապետն իր տեղակալի սպանության բացահայտման համար ժամանակ է խնդրում

Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանության առթիվ առաջ են քաշվել չորս հիմնական վարկածներ, որոնք մանրակրկիտ ստուգվում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր տեղեկացրեց ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ խոստացավ, որ հաջորդ ասուլիսին սպանության հետ կապված կտրամադրի հստակ պատասխաններ, քանի որ շատ շուտով վարկածների շրջանակը կնեղանա:

«Ամենայն ըմբռնումով եւ պատասխանատվությամբ ենք մոտենում այս գործին` քաջ գիտակցելով, որ դա ոստիկանության ամբողջ համակարգի, ինչու չէ` պետության վարկանիշի հետ կապված խնդիր է: Որպես ոստիկանության պետ հավաստիացնում եմ` մեր համակարգն ամեն ին կանի այս սպանությունը բացահայտելու համար, դա ոստիկանության համար պատվի եւ արժանապատվության հարց է: Մեզ մի քիչ ժամանակ է պետք»,- ասաց Ալիկ Սարգսյանը: Նա հատուկ շեշտեց, որ գործը գտնվում է իր անձնական հսկողության տակ, իսկ օպերատիվ քննչական խմբում ընդգրկված են փորձառու մասնագետներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter