HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պատգամավորն ու նրա թիկնապահները ոստիկան են ծեծել

«Հետքի» տեղեկություններով` երեկ ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանն իր թիկնապահների հետ ծեծի է ենթարկել ոստիկանության տեսուչի: Սայաթ Շիրինյանը` ոստիկանությա լրատվության բաժնի պետը, մեզ հետ զրույցում հաստատեց, որ պատգամավորի մասնակցությամբ տեղի է ունեցել ծեծկռտուք` նշելով, թե այն եղել է կենցաղային հարցի շուրջ: Սակայն միջադեպի վերաբերյալ տեղեկություններ տրամադրելուց ոստիկանությունում հրաժարվեցին` պատճառաբանելով, թե գործը գտնվում է Հանտուկ քննչական ծառայության (ՀՔԾ) վարույթում:

Կատարվածի մանրամասները «Հետքը» կհաղորդի ավելի ուշ, քանի որ ՀՔԾ-ի լրատվության բաժնի պետի հեռախոսահամարները չեն պատասխանում:

Սպարտակ Մելիքյանը 2007 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ պատգամավոր է դարձել «Հանրապետական» կուսակցության համամասնական ցուցակով: Իսկ զավեշտալին այն է, որ նա հանդիսանում է  Ազգային ժողովի «Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի» անդամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter