HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հաղորդում է, որ «ՆՆ հոլդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում («88» սուպերմարկետ, Լոռու մարզ, քաղաք Ստեփանավան) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը։

«Մասնավորապես՝

  • արտադրական շինության պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • առաստաղը պատրաստված է եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
  • սննդամթերքի արտադրության գործընթացում սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող գույքը, մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, պատրաստված են եղել փայտե, անհարթ, չլվացվող նյութերից,
  • սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող պարագաները, մասնավորապես՝ հացաթխման համար օգտագործվող տապակները, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման:

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները շտկելու վերջնաժամկետ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter