Այսպիսի գնահատական տվեց ԱԺ պատգամավոր, ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն իր քրոջ որդուն: Հիշեցնենք, որ թերթերից մեկը գրել է, թե Հայրապետյանի քրոջ որդին` Բորիկը, մեղադրվում է տարադրամի փոխանակման կետի վրա հարձակվելու համար:
«Իրականում նման բան կա. իմ քրոջ որդին արել է արարք, որն իմ կողմից անընդունելի է, եւ ես ո´չ փորձել եմ միջամտել, ո´չ էլ կփորձեմ: Թող գնա օրենքի առաջ պատասխան տա,- ասաց պատգամավորը եւ հավելեց: – Բարեկամին Աստված է տալիս, ես չեմ ընտրել: Երկար տարիներ բարկացած եմ նրա վրա. ուղղակի այնպիսի տեսակ է, որը կատարել է եւ կատարում է վատ արարքներ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել