HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 միլիոն դրամի տուգանք՝ օդի աղտոտման համար

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։ Այս մասին հաղորդում են տեսչական մարմնից։

Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ), շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։

Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3 մլն 150 հազ. դրամի չափով։

Իրավախախտումներն ըստ մարզերի՝

ք. Երևան

  • շինարարական աշխատանքների ընթացքում՝ 5 դեպք,
  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։

Արմավիրի մարզ

  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։

Կոտայքի մարզ

  • շինարարական աշխատանքների ընթացքում՝ 4 դեպք,
  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք։
  • հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։

Գեղարքունիքի մարզ

  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։

Արագածոտնի մարզ

  • շինարարական աշխատանքների ընթացքում՝ 1 դեպք,
  • առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter