HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը (լուսանկարներ)

Հուլիսի 13-ին բացվեց Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը։ Մինչև հուլիսի 19-ը փառատոնում կներկայացնվեն մրցութային և արտամրցութային ծրագրեր աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև միջազգային կինոփառատոներում ներկայացված ֆիլմեր։

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը «Վարպետ» մրցանակը հանձնեց այս տարվա Միջազգային ժյուրիի նախագահ, ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ Այնուհետև փառատոնի մյուս հիմնադիրների՝ Միքայել Ստամբոլցյանի ու Սուսաննա Հարությունյանի հետ հայտարարեցին Երևանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացումը։

«Փարաջանովյան թալեր» մրցանակը հանձնվեց ֆրանսիացի օպերատոր Բրունո Դելբոնելին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Բացման արարողության ընթացքում աշխարհահռչակ շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մաալուֆը բարձրացավ բեմ՝ «Նամուս» ֆիլմի 100-ամյակին նվիրված կատարմամբ։

Փառատոնը բացվեց Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter