«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված մեկ տարեկան երեխան մահացել է
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում են, որ հուլիս 13-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:
Բժշկական կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։
Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել