HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել է ընթացող մոպեդի վրա․ վերջինի վարորդը մահացել է։ Ծառի ընկնելու հետևանքով վնասվել է նաև «Honda» մակնիշի ավտոմեքենա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել ծառը։

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter