HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026թ. առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Հուլիսի 10-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով։ Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները, մասնավորապես՝ զինված ուժերում օրինականության պահպանման, իրավակարգի ամրապնդման, օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների իրականացման և ծառայողական խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումները։

Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ հետագա աշխատանքների կազմակերպման, իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման միջոցառումների արդյունավետության շարունակական բարձրացման, ինչպես նաև զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդման վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter