HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ 2026 թվականի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։

«Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով տեղափոխվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքի ընդհանուր քաշը չի կարող գերազանցել 5 կիլոգրամը։

Տնտեսավարողներին և քաղաքացիներին կոչ ենք անում արտահանման գործընթացը կազմակերպել բացառապես սահմանված պահանջներին համապատասխան՝ նախապես հստակեցնելով արտահանվող արտադրանքի նկատմամբ կիրառվող բուսասանիտարական պահանջները։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել հետևողական վերահսկողություն և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրել արտահանողներին՝ ապահովելով բուսասանիտարական արտադրանքի անվտանգության և արտահանման պահանջների լիարժեք պահպանումը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter