«Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի պատգամավորական մանդատները
«Ուժեղ Հայաստան» դաշինքը կվերցնի Ազգային ժողովի մանդատները։ Այս մասին հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
«Որպեսզի Հայաստանում տեղի ունենա կարևոր փոփոխություն, պետք է երկու կարևոր բան. փողոցային պայքար և ԱԺ-ում ընդդմիության մեծ ներգրավվածություն: Այս համակցությունը կբերի մեծ փոփոխության: Մենք պատրաստվում ենք մարդկանց հրավիրել փողոց, այն ժամանակ երբ կտեսնենք մոտ հնարավորությունը փոփոխության: Ճիշտը մեր ուժի կողմից մանդատների վերցնելն է և ներկայացվածությունն է Ազգային ժողովում, որպեսզի ապահովի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին նաև»,- նշում է Կարապետյանը:
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ «Ուժեղ Հայաստանը» չի ճանաչում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այս կազմով ներկայացվածությունը Ազգային ժողովում։ Կարապետյանի խոսքով՝ դաշինքը շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ նաև համայնքային ընտրություններին մասնակցելու միջոցով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել