Վերացվել է Քաղսիի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հաղորդում են, որ «Հրազդան համայնքի Քաղսիի մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արձանագրված խախտումները վերացվել են։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի (խոհանոցի) արտադրական գործունեության կասեցումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել