HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Անգլիայի հավաքականը Քեյնի դուբլի շնորհիվ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց

Անգլիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ընտրանու նկատմամբ:

Չնայած Անգլիայի հավաքականն այս զույգի ֆավորիտն էր, հանդիպման 7-րդ րոպեին Կոնգոյի ԴՀ-ն անակնկալ մատուցեց: Բրիան Ցիպենգան դիպուկ հարվածով գրավեց Ջորդան Փիքֆորդի պաշտպանած դարպասը: 

Առաջին կեսի միջնամասում անգլիացիները հաշիվը հավասարեցնելու հիանալի հնարավորություն ստացան: Նոնի Մադուեկեի փոխանցումից հետո Մարկուս Ռեշֆորդը հարված կատարեց դեպի դարպասը, սակայն նրա նախկին թիմակից Աարոն Վան-Բիսական գնդակը հեռացրեց դարպասային գծից: Չնայած Անգլիայի ճնշմանը, խաղակեսի վերջնամասում աֆրիկացիները մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն Յոան Վիսայի՝ մոտ տարածությունից կատարած հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին:

Առաջին խաղակեսի վերջում Անգլիայի հավաքականը ևս երկու գոլային պահ ունեցավ, սակայն գնդակն այդպես էլ դարպասում չհայտնվեց, թիմերն ընդմիջման գնացին 0:1 հաշվով։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում անգլիացիները պահպանեցին իրենց առավելությունը։ Անգլիայի հավաքականի ճնշումն արդյունք տվեց հանդիպման 75-րդ րոպեին: Էնթոնի Գորդոնի կատարած փոխանցումից հետո Հարի Քեյնը գլխի դիպուկ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1:1: Հանդիպման վերջնամասում՝ 86-րդ րոպեին, Քեյնը հզոր հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը՝ դուբլ գրանցելով:

Այս հաղթանակի շնորհիվ Անգլիայի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին կմրցի Մեքսիկայի ընտրանու հետ:

Գլխավոր լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter