Արծրուն Հովհաննիսյանը` ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով` Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Արծրուն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ»,- նշվում է հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնից ազատվել է Ալբերտ Բաղդասարյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել