HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

"Tricolor" Yerevan Night Run-ի շրջանակում Երևանի մի քանի փողոցում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

ՀՀ պետական խորհրդանշանների օրվան նվիրված "Tricolor" Yerevan Night Run-ի շրջանակում Երևանի մի քանի փողոցում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանը։

«Հուլիսի 4-ին վազքը մեկնարկում է Հանրապետության հրապարակից, Վազգեն Սարգսյանի փողոց, Շահումյանի անվան հրապարակ, կրկին մուտք Վազգեն Սարգսյանի փողոց, Հանրապետության հրապարակ, այնուհետև՝ Նալբանդյան փողոց, Թումանյան փողոց, Աբովյան փողոց և ավարտը՝ Հանրապետության հրապարակ։

21։15-ից երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվում է Հանրապետության հրապարակում, Վազգեն Սարգսյան փողոցում, մասնակիորեն՝ Նալբանդյան փողոցում՝ մինչև Թումանյան փողոցի խաչմերուկ, Թումանյան փողոցում՝ մինչև Աբովյան փողոցի խաչմերուկ և Աբովյան փողոցում՝ մինչև Հանրապետության հրապարակ հատվածները։

Վազքը կմեկնարկի ժամը 21:30-ին և կավարտվի 23:00-ին»,- նշվում է հաղրդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter