HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Մեքսիկայի հավաքականը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Էկվադորի դարպասն ու հաջորդ փուլ դուրս եկավ

Մեքսիկայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Էկվադորի ընտրանու նկատմամբ: 

Մեխիկոյում եղանակային վատ պայմանների պատճառով հանդիպման մեկնարկը հետաձգվեց մեկ ժամով: 

Մեքսիկայի հավաքականը առաջին խաղակեսում ակտիվ գործողություններով ճնշում էր մրցակցին: Մեկնարկում երկու անգամ վտանգավոր պահ ստեղծեց Խիլբերտո Մորան, իսկ Ռաուլ Խիմենեսի գլխով հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ: Էկվադորի հավաքականը հազվադեպ էր հակագրոհում, սակայն դրվագներից մեկում Ջոն Յեբոայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 

Հանդիպման 22-րդ րոպեին Մեքսիկան բացեց հաշիվը. Խուլիան Կինյոնեսը գրավեց մոտակա անկյունը՝ խփելով իր երրորդ գոլն այս առաջնությունում:

Խաղակեսի կեսերին Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց Մեքսիկայի առավելությունը: 

Մեքսիկայի հավաքականը երկրորդ կեսում անցավ ավելի պաշտպանողական ու զգուշավոր խաղի՝ սահմանափակելով մրցակցի հնարավորությունները: Դրան զուգահեռ, մեքսիկացիները շարունակում էին վտանգավոր պահեր ստեղծել:

Էկվադորի հավաքականին այդպես էլ չհաջողվեց փոխել խաղի ընթացքը, իսկ հանդիպման վերջնամասում թիմի պաշտպան Պիերո Ինկապիեն հեռացվեց դաշտից մրցավարի հետ վիճաբանության և բերանը ծածկած խոսելու պատճառով, ինչը այս առաջնության նոր կանոններից է:

Մեքսիկայի հավաքականն ընթացիկ առաջնությունում արձանագրեց իր չորրորդ անընդմեջ «չոր» հանդիպումը՝ ոչ մի գնդակ բաց չթողնելով: 1/8 եզրափակչում Մեքսիկան կհանդիպի Անգլիա - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն զույգի հաղթողին: Այս թիմերի հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1-ին՝ ժամը 20:00-ին։

Գլխավոր լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter