HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Դեսպան Մարագոսը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված համապետական խորհրդարանական ընտրությունների արդյունքների առիթով։ Ընդգծվել է Եվրոպական միության պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ ի նպաստ ժողովրդավարական արժեքների ամրապնդման, կայունության և զարգացման։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը և անդամ պետություններին՝ ընտրությունների առիթով հնչեցված գնահատականների և շնորհավորանքների համար։ Վարչապետն ընդգծել է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և բարեփոխումների օրակարգի առաջմղմանը Եվրոպական միության աջակցության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։ Մտքեր են փոխանակվել բարեփոխումների օրակարգի, իրավունքի գերակայության ամրապնդման, տնտեսական համագործակցության, ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկ դիմակայունության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգի շուրջ։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրամիություն գործընկերության հետագա խորացմանն ուղղված քայլերին։ Կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխգործակցության ընդլայնումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter