8-րդ հարկ. հանցավոր ծագման 523 հազար ֆրանկ է փոխանցվել Հայաստան
2026 թ․-ի փետրվարին Շվեյցարական բանկից Հայաստան է փոխանցվել հանցավոր ծագում ունեցող 523 հազար շվեյցարական ֆրանկ։ Գումարը պատկանել է ռուսաստանցի գործարար Դենիս Կացիվին։ Նա կապ է ունեցել «Մագնիտսկու գործ» անունը ստացած խմբի հետ, որոնք հանցավոր ճանապարհով ձեռք բերած 230 միլիոն դոլարը հանել են Ռուսաստանից և փորձել են օրինականացնել։
2026 թ․-ի հունիսին «Հետքում» հրապարակվել է ««Մագնիտսկու գործի» հետքերով. կասկածելի կես միլիոն ֆրանկը Շվեյցարիայից հասել է Հայաստան» վերնագրով հետաքննությունը։ Հեղինակը «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն է, ով «8-րդ հարկ» փոդքասթի ժամանակ ներկայացնում է գործարքի մանրամասները և անդրադառնում է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի ստվերային կողմերին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել