HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։

«Հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են Երևանի և բրիտանական քաղաքների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հնարավորություններին՝ տեղական ինքնակառավարման մակարդակում:

Դեսպանին ներկայացնելով քաղաքի զարգացմանն ուղղված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող քաղաքաշինական խոշոր նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Ալեքսանդրա Քոուլն իր հերթին նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կաջակցի Երևանի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու և բրիտանացի ներդրողների ներգրավելու հարցում:

«Երևանը գրավիչ ու հետաքրքիր շուկա է՝ երկկողմ տնտեսական համագործակցության խորացման համար»,-նշել է դեսպանը:

Կարևորվել է նաև փորձի փոխանակումը ենթակառուցվածքների զարգացման, քաղաքային նախագծման և հանրային տարածքների բարելավման ու թվային փոխակերպման ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter