Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Խանջյան փողոցում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Խանջյան փողոցում; Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։
«Մասնավորապես` Բուզանդի - Խանջյան փողոցների խաչմերուկից մինչև Խանջյան - Չայկովսկու փողոցների խաչմերուկ, բացառությամբ շրջիկ առևտուր իրականացնող փոխադրամիջոցների համար կազմակերպված կայանատեղիից, այլ փոխադրամիջոցների կանգառը կարգելվի»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել