HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում,  գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա։

«Ըստ նախնական տվյալների Փամբակ գետում հայտնաբերվել է «Opel» մակնիշի ավտոմեքենան, վայրից մոտ 700 մ հեռավորության վրա հայտնաբերվել է տղամարդու դին։

Փրկարարների և ոստիկանների համատեղ գործողությունների արդյունքում ժամը 12։50-ին գետից դուրս է բերվել տղամարդու  դին, իսկ ժամը 15։50-ին՝ ավտոմեքենան։

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter