«Թեմա համար 1»․ ռուսական սահմանափակումներն ու Եվրոպա արտահանման հեռանկարները
Հայաստանում սկսվել է բերքահավաքի շրջանը։ Գյուղացին տարվա աշխատանքը հավաքել է, պիտի վաճառի, բայց չգիտի՝ ինչպես ու որտեղ։ Հայկական գյուղմթերքի զգալի մասն արտահանվում էր Ռուսաստան, ինչը պայմանավորված է թե՛ աշխարհագրական դիրքով, թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։ Բայց արդեն քանի ամիս է՝ հայկական մի շարք ապրանքատեսակների վրա ՌԴ իշխանությունները սահմանափակումներ են դրել։ Արդյունքում՝ ապրանքի մի մասը սպառվում է ներքին շուկայում, մի մասը փչանում է, քանի որ չեն հասցնում իրացնել, իսկ մյուսի համար արտադրողներն ու արտահանողները փորձում են նոր շուկաներ գտնել։
«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կփորձենք հասկանալ՝ ինչ խնդրի առաջ է հայ արտադրողը, ինչ լուծումներ են առաջարկվում, ու որքանով է իրատեսական նոր շուկաներում հաստատվելու հեռանկարը:
Տես նաև`
-
Ռուսաստանի կշիռը մեծանում է, ԵՄ-ինը՝ նվազում. Հայաստանի արտահանման շուկաները
-
Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել