ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնում վերընտրվել է Արմեն Մուրադյանը։ Այս մասին հայտնում է Համալսարանի մամուլի ծառայությունը։
«Հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրությունը: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին ներկա էին խորհրդի բոլոր անդամները։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը: Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:
Հիշեցնենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել