HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը․ ուշադրության կենտրոնում է Իրան-Հայաստան 400 կՎ ՕԷԳ-ի կառուցումը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն այսօր ընդունել է իրանական պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր։

Քննարկման հիմնական թեման եղել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի (ՕԷԳ) և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։

 Նախարարի տեղակալը հատուկ ընդգծել է այս ծրագրի ստրատեգիական կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար։ Նարեկ Ապիտոնյանը հույս է հայտնել, որ շինարարական աշխատանքները հնարավոր կլինի ավարտել սեղմ ժամկետներում։

Իրանական պատվիրակության ներկայացուցիչները ևս կարևորել են նախագծի շուտափույթ ավարտը։ Նշվել է, որ նոր ենթակառուցվածքների գործարկումը թույլ կտա զգալիորեն ավելացնել երկու երկրների միջև մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ուժեղացնել փոխգործակցությունը և համատեղ վերահսկողություն սահմանել ծրագրի ընթացքի նկատմամբ՝ աշխատանքների արդյունավետությունն ու սահմանված ժամկետների պահպանումն ապահովելու նպատակով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter