HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորների ընդհանուր ժողովից առաջ Արթուր Մկրտչյանը հետ է վերցրել թեկնածությունը

2026թ. հուլիսի 3-ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով՝ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության օրակարգով։ Թեկնածուների թվում էր նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ Արթուր Մկրտչյանը։ Սակայն, «Հետքի» տեղեկություններով, նա դիմում է ներկայացրել թեկնածությունը հանելու վերաբերյալ։

Դատական դեպարտամենտը 2026թ. մայիսի 22-ին հայտարարել էր մրցույթ՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ առաջադրելու նպատակով։

Մրցութային հանձնաժողովը հունիսի 9-ի նիստում ամփոփել է մրցույթի արդյունքները և դատավորների ընդհանուր ժողովին որպես հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամների թեկնածուներ ներկայացրել է 8 անձի։ 

Նախկին դատավոր Արթուր Մկրտչյանի թեկնածությունը առաջադրել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի կողմից:

Կազմակերպության նախագահ Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչու է կազմակերպության առաջադրած թեկնածուն հետ վերցրել դիմումը:

«Մենք քննարկումների արդյունքում որոշել էինք կազմակերպության անունից առաջադրել, հետագայում քննարկումների արդյունքում նաև հանգել ենք այս որոշման»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter