Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
«Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմի անդամ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) «կալանք» խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով: Այդ որոշումը Հակակոռուպցիոն դատարանը (դատավոր՝ Սարգիս Դադոյան) կայացրել է այսօր՝ 2026թ. հունիսի 25-ի դատական նիստի ժամանակ: Արթուր Ավանեսյանը ձերբակալվել էր 2026թ. ապրիլի 27-ին, իսկ հաջորդ օրը՝ հունիսի 28-ին՝ կալանավորվել:
Արթուր Ավանեսյանը մեղադրվում է երկու դեպքով ընտրակաշառք տալու համար: Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Ա. Ավանեսյանը, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար, 2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությանը մասնակցելու և «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով թիվ 8 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացուն խոստացել է Զինված ուժերում պաշտոն տալ:
Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, 2026թ. մարտի 18-ին, թիվ 27 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացու հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, վերջինիս խոստացել է ապահովել աշխատանքով, տրամադրել հողամաս և տուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել