Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ Երեւանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հիդրոդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոնի կանխատեսմամբ, հանրապետության տարածքում հունիսի 25-ին կեսօրից հետո, 26-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 27-ի ցերեկն առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ցերեկը, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 38.4°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 10.2°C (1983թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 23.8°C
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել