HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խուզարկություններ՝ «Հայաստան» դաշինքի համակիրների բնակարաններում

«Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Գյումրի քաղաքում խուզարկություններ են իրականացվում։ Այս մասին ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Այսօր՝ 2026թ. հունիսի 25-ի առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկել են նաև Գյումրի համայնքի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի բնակարանը։ Թե ինչ են փնտրում կամ ինչ են առգրավել՝ հայտնի չէ։

Դաշինքի համակիր այլ անձանց տներում ևս խուզարկություններ են կատարվում։

2026թ. հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին Կարեն Սիմոնյանը «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ Նա ցուցակի 20-րդ համարն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter