Երևանի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի
Հունիսի 24-ին՝ ժամը 19։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։
Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։16-ին, մարվել՝ 20։26-ին: Այրվել է բնակարանի երկու սենյակը՝ գույքով (մոտ 50 քմ)։ Մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի»,- նշվում է հաղորդագրությունում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել