HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026»-ին․ ստորագրվել է 80 մլն եվրոյի համաձայնագիր

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը մասնակցել է «ՕՊԵԿ հիմնադրամի զարգացման ֆորում 2026» խորագրով միջոցառմանը, որի հիմնական նպատակն է սահմանել կայուն զարգացման և նորարարական ֆինանսավորման ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև քննարկել արդի գլոբալ մարտահրավերներն ու զարգացման հնարավորությունները։

Ֆորումի շրջանակներում նախարար Հովհաննիսյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի նախագահ Աբդուլհամիդ Ալխալիֆայի, ինչպես նաև հիմնադրամի հանրային և մասնավոր հատվածների գծով փոխնախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

Երկկողմ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» 80 միլիոն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը:

Ծրագիրը նպատակ ունի նպաստել Հայաստանի տնտեսական վերափոխմանը գործարար և ներդրումային միջավայրի կատարելագործման, ներդրումների և առևտրի խթանման, ինչպես նաև առավել կանաչ, ներառական և դիմակայուն զարգացման ապահովման միջոցով:

լուսանկարում՝ ձախից աջ Վահան Հովհաննիսյանը և Աբդուլհամիդ Ալխալիֆան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter