HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել են բարեգործության արգելքը խախտելու դեպքեր

Հակակոռուպցիոն կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրն այլ անձանց հետ օրենսդրական արգելքի պայմաններում ՀՀ տարբեր մարզերի բնակիչների բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ։ Այս մասին հաղորդում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Միևնույն ժամանակ, նշված աջակցությունը տրամադրելուց առաջ ճշտվել են ընտանիքների չափահաս անդամների վերաբերյալ տվյալները, և օգնության տրամադրումը փաստացի պայմանավորվել է տվյալ ընտանիքներում պոտենցիալ ընտրողների առկայությամբ՝ նպատակ ունենալով այդ կերպ ներազդել նրանց ընտրական վարքագծի վրա։

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ վարութային գործողություններ՝ ներգրաված անձանց շրջանակը և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter