HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թալին-Լանջիկ ճանապարհի վերակառուցման նպատակով 276 հողամաս կճանաչվի հանրության գերակա շահ

Կառավարությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր – Ծրագիր 3-ի շրջանակներում ՀՀ Արագածոտնի և Շիրակի մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում է ընդունել։

Առաջարկվում է Թալին-Լանջիկ ճանապարհահատվածի վրա առկա հաղորդակցուղիների տեղափոխման համար անհրաժեշտ՝ Թալին, Մաստարա բնակավայրերի և Անի համայնքի Լանջիկ, Սառնաղբյուր բնակավայրերի տարածքում գտնվող ընդհանուրը 276 միավոր հողամասերի ազդակիր հատվածները ճանաչել հանրության գերակա շահ և հաստատել դրանց օտարման գոտին։

Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետն է 2027 թ. մարտի 1-ը։ Ըստ հիմնավորման՝ ՀՀ-ի համար առաջնահերթ ռազմավարական խնդիրներից է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի, այդ թվում՝ Թալին-Լանջիկ 18.7 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրի իրագործումը։

Ծրագրի նպատակն է վերականգնել և արդիականացնել հյուսիսից հարավ ձգվող ճանապարհը՝ առկա երկուղի ճանապարհը վերածելով միջազգային ստանդարտներին համապատասխանող 1-ին կարգի քառուղի ճանապարհի, ներառյալ նոր արհեստական կառույցների, տրանսպորտային հանգույցների կառուցումը, ճանապարհահատվածի կարևորագույն տեղամասերի և հիմնական հանգույցների լուսավորության իրականացում։

Լուսանկարում՝ Հյուսիս-հարավ ճանապարհը/primeminister.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter