HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը․ որոնողական աշխատանքները շարունակվում են

Այսօր՝ ժամը 930-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել երեխայի խեղդվելու վերաբերյալ։ Այնուհետև ժամը 17։05-ին ստացվել էր մեկ այլ ահազանգ, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել և չեն հասել նախատեսված վայր։ 

Որոնողական աշխատանքները տեղում համակարգում է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն–ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Ներգրավված են փրկարար ծառայության, ոստիկանության ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter