HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի վերափոխմանն ուղղված քայլերը: Հայտնում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը նշել է, որ լայնածավալ աշխատանքներ են իրականացվել կոմիտեի կողմից անշարժ գույքի գրանցման, իրավունքների ու սահմանափակումների գրանցման ինստիտուտի վերափոխման ուղղությամբ: Ըստ այդմ՝ զեկուցվել են իրավունքների պաշտպանության և երաշխավորման գործող օրենսդրական կարգավորումների, գրանցված գույքի օտարման հիմքով սեփականության իրավունքի փոխանցման գործող ընթացակարգերի ռիսկերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել չգրանցված գույքի գրանցման գործող ընթացակարգին: Ներկայացվել է նաև տարբեր պետությունների փորձը ոլորտի կարգավորումների վերաբերյալ: Սուրեն Թովմասյանն ընդգծել է, որ բարեփոխումների նպատակը վարչարարության պարզեցումն ու սեփականության իրավունքի պաշտպանության ուժեղացումն է։ Այս համատեքստում, ներկայացվել են առաջարկություններ վերոնշյալ նպատակների իրականացման ուղղությամբ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի վերափոխմանն ուղղված ծրագրերը, ընդգծել, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների ամենաարդյունավետ մոտեցումն այն փոքր քայլերով մեկնարկելն է: Այս համատեքստում, Կառավարության ղեկավարը պատասխանատուներին տվել է համապատասխան հանձնարարականներ»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter