Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում. Գագիկ Սուրենյան
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով։ Հունիսի առաջին կեսին գրանցված նման բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին: Լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային ներհոսքով և առատ տեղումներով»,- գրել է նա։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել