HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Դևիդ Հոկնիի ցայտուն ցատկը

Արևոտ օր, կապույտ լողավազան՝ վարդագույն մոդեռնիստական առանձնատան ֆոնին։ Տան ապակե դռները արտացոլում են Դևիդ Հոկնիի սիրելի Լոս Անջելեսը։ Տեսարանը անշարժ է, լուռ։ Այն խախտում է լողավազանի մեջ ինչ-որ մեկի հանկարծակի, աղմկոտ ցատկը.Դևիդ Հոկնիի 1967 թվականին նկարած «A Bigger Splash» կտավն է։

A Bigger Splash/ Դեյվիդ Հոկնի/կտավ,ակրիլ /1967թ

Դրանից երեք տարի առաջ 27-ամյա Դևիդը ավարտել էր Լոնդոնի արվեստի թագավորական քոլեջը և տեղափոխվել էր Լոս Անջելես։ Մինչ այդ Հոկնին նկարում էր բրիտանական բնապատկերներ, իր հայրենի Յորքշիրի կենսուրախ բնությունը, անում էր առաջին փոպ արտ փորձերը։ Կալիֆոռնիան նրա համար արևոտ ազատության խորհրդանիշն էր։ Այս ընթացքում Հոկնին նկարում էր ամերիկյան ընդարձակ առանձնատներ, իրենց հսկայական լողավազաններով և խնամված մարգագետիններով։ Այս շրջանից նա սկսում է նկարել ավելի բաց և վառ գույներով՝ դեղին, վարդագույն, կապույտ:

 Portrait of an Artist (Pool with Two Figures)/ Դևիդ Հոկնի/ կտավ, ակրիլ/ 1972թ.
Այս նկարը 2018թ.-ին Christie's աճուրդի տանը վաճառվել է 90.3 մլն. դոլարով։Սա երբևէ որևէ նկարչի կենդանության օրոք վաճառված ամենաթանկ նկարն է։

Դևիդ Հոկնին անցել է վաղ փոփ-արտի, Կալիֆոռնիայի լողավազանների, դիմանկարների, ֆոտոկոլաժների, բնանկարների և թվային արվեստի փուլերով։ Նա ստեղծագործել է ինչպես ավանդական գեղանկարչական տեխնիկաներով՝ ակրիլ, յուղաներկ, այնպես էլ լուսանկարչական ու թվային մեդիաներով (վերջին շրջանում նկարում էր այփադով)։ Դևիդ Հոկնին համարվում է 60-ականների բրիտանական փոփ արտի հիմնադիրներից և ամենաազդեցիկ նկարիչներից ամբողջ աշխարհում։ Պատկերի հնարավորությունները մշտապես փորձարկող Հոկնին նկարում էր անդադար. հունիսի 11-ին, 88-ամյա նկարիչը մահացավ, թողնելով A Bigger Splash։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter