«Թեմա համար 1». Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում ընտրություններից հետո
Հայաստանում հունիսի 7-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ամփոփել է քվեարկության նախնական արդյունքները։ Բայց դրանց հետ համաձայն չէ ընդդիմությունը։ Գործընթացը տեղափոխվել է իրավական ու վարչական հարթություն՝ որոշ ընտրատեղամասերում կատարվում են ձայների վերահաշվարկներ, որոշներում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն անվավեր են ճանաչում քվեարկության արդյունքները, իրականացվում են նաև բողոքի ակցիաներ։ Հետընտրական գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ հնարավոր է՝ մինչ դուք նայում եք այս տեսանյութը, ինչ-որ բան արդեն փոխվել է։
«Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կփորձենք հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը հաջորդած օրերին և ինչ փուլում է ձայների վերահաշվարկի գործընթացը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել