HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Պապոյանը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտի 2025 թ. կատարողականը

«2025 թվականին գյուղատնտեսության ոլորտի համար նախապես հատկացված է եղել 43 մլրդ դրամ, ծախսվել է 42.8 մլրդ դրամ: Կատարողականը գրեթե 100 տոկոս է եղել»,- այս մասին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 12-ի համատեղ նիստում հայտնել է Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Նաներկայացրել է հաշվետու տարում ոլորտում իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառմամբ հատկացված բյուջեն 2.9 մլրդ դրամ է եղել, ճշտված բյուջեն եւ փաստացի կատարողականը՝ 1.5 մլրդ դրամ:

«Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքներ» ծրագրի շրջանակում պետական բյուջեից հատկացվել էր 3.7 մլրդ դրամ: «Որպեսզի մենք փաստացի չունենայինք 1 կգ չմթերված պտուղ-բանջարեղեն, մենք այս խնդիրը լուծել են 3.3 մլրդ դրամով: Սա եւս համարում եմ խնայողություն, 400 մլն դրամ պետական բյուջեն խնայել է, եւ ամբողջությամբ պտուղ-բանջարեղենը, ըստ էության, մենք մթերել ենք»,- նշել է նախարարը:

Կոնյակի սպիրտի աջակցության ծրագրով ճշտված բյուջեն 1.1 մլրդ դրամ է եղել, ծախսվել է մոտ 990 մլն դրամը: Կոնյակի սպիրտն արտահանվել է, արտահանման ծավալները բավականին մեծ են եղել:

Գարնանացան, աշնանացան եւ կերային մշակաբույսերի մշակության հիմնական աշխատանքների համար կատարված ծախսերի մասնակի փոխհատուցմամբ տրամադրվել է 1.8 մլրդ դրամ: Արդյունքում ավելի քան 24.000 հեկտար ցանքատարածությունների վրա իրականացվել են մշակությունները: Փոխհատուցում է տրամադրվել նաեւ 2024 եւ 2025 թվականների կարկուտից տուժած քաղաքացիներին: Մասնավորապես, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Սյունիքի մարզերի 1000-ավոր քաղաքացիներ ստացել են աջակցություն ավելի քան 14.000 հեկտար վնասված ցանքատարածությունների եւ այգետարածքների համար: Աջակցությունը կազմել է 1.7 մլրդ դրամ:

«Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» միջոցառման բյուջեն 2.5 մլրդ դրամ է եղել, կատարողականը՝ 2.4 մլրդ դրամ: Իրականացվել են 740.500 ախտորոշման եւ մոտավորապես 5 մլն 900 հազար կանխարգելիչ պատվաստումներ:

«ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում եւ հաշվառում» միջոցառմամբ 742 մլն դրամ է ծախսվել: Հաշվառվել է ավելի քան 1 մլն 30 հազար կենդանի:

«ՀՀ-ում խաղողի ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների եւ հատապտղանոցների հիմնանորոգման համար վարկային տոկոսադրույքներից սուբսիդավորում» միջոցառմամբ հաստատված բյուջեն եղել է 2.5 մլրդ դրամ, ճշգրտված բյուջեն՝ 2.2 մլրդ:

ՀՀ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի միջոցառման հաստատված բյուջեն կազմել է 1.1 մլրդ դրամ, փաստացի կատարողականը՝ մոտ 1 մլրդ դրամ:

«Փոքր եւ միջին անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովում» միջոցառման համար ծախսվել է մոտ 70 մլն դրամ:

Նախարարը մանրամասնել է նաեւ այլ ծրագրերի ու միջոցառումների շրջանակներում հատկացումներն ու իրականացված քայլերը:

Հարցուպատասխանի ընթացքում Գեւորգ Պապոյանն անդրադարձել է Ռուսաստանի կողմից ոլորտում հնարավոր սանկցիաներին դիմակայելու առումով նախարարության քայլերին, արտահանմանն ուղղված միջոցառումներին, հայկական արտադրանքի որակի՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխանությանը: Ներկայացնելով այս ուղղությամբ կատարվող աշխատանքները՝ նախարարը վստահեցրել է. «Պետությունն արտադրողի կողքին է»»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter