HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2025-ին ՇՄ նախարարության փաստացի ծախսը կազմել է 13,1 մլրդ դրամ. նախարարը ներկայացրել է բյուջեի կատարողականը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն Ազգային ժողովում ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի բյուջեի կատարողականը։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի ճշտված բյուջեն կազմել է 16,2 մլրդ դրամ, փաստացի ծախսը՝ 13,1 մլրդ դրամ: Իրականացվել է 6 ծրագիր, 33 միջոցառում:

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթեւոսյանի խոսքով 2024 թվականի համեմատ 2025 թվականին նախարարությանը հատկացվել է 5,1 մլրդ դրամով ավելի գումար: 2024 թվականի համեմատ հաշվետու շրջանում ծախսերը 3,8 մլրդ դրամով ավելի են եղել:

Նախարարության ապարատի եւ ծրագրերի իրականացման գրասենյակի պահպանության մասով հատկացվել է շուրջ 1,4 մլրդ դրամ, որը կատարվել է 98,7 տոկոսով:

Նախարարության ներքո գործող 10 ՊՈԱԿ-ների փաստացի ֆինանսավորումը պետական բյուջեից կազմել է շուրջ 3 մլրդ դրամ: Կովկասի բնության հիմնադրամի կողմից բնության հատուկ պահպանվող 4 տարածքներին 2025 թվականին հատկացվել է 220,6 մլն դրամ դրամաշնորհ:

Նախարարի խոսքով ձեռնարկատիրական գործունեությունից մուտքերը կազմել են մոտ 3,1 մլրդ դրամ, որը 2024 թվականի համեմատ ավելի է 185 մլն դրամով:

Զեկուցողն ընդգծել է, որ ՀՀ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղվում են ոչ միայն պետական բյուջեի հատկացումները, այլեւ սերտ համագործակցելով միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ նախարարությունն իրականացնում է տարբեր բնապահպանական ծրագրեր՝ ներգրավելով զգալի ֆինանսական միջոցներ: «Որպես զարգացող երկիր եւ բազմակողմ բնապահպանական համաձայնագրերի պատասխանատու գործընկեր՝ Հայաստանը կարեւորում է միջազգային բնապահպանական եւ կլիմայական ֆինանսավորման դերը գլոբալ պարտավորությունների իրականացման գործում»,- նշել է Համբարձում Մաթեւոսյանը եւ հավելել, որ միջազգային դոնորների աջակցությամբ ընթացքի մեջ են 35 ազգային եւ 4 տարածաշրջանային ծրագրեր, այդ թվում՝ 5 ծրագիր հաստատվել է 2025 թվականի ընթացքում՝ ընդհանուր 23,5  մլն ԱՄՆ դոլար բյուջեով:

Նախարարն անդրադարձել է նաեւ տարվա ընթացքում իրականացված միջոցառումներին եւ ձեռքբերումներին:

«Այսօր Հայաստանը գտնվում է կենսաբազմազանության կոնվենցիայի պատմական փուլում՝ պատրաստվելով 2026 թվականին ընդունել «COP 17»-ը եւ ստանձնել կոնվենցիայի նախագահությունը: Այս առաքելությունը հնարավորություն է տալիս ոչ միայն հյուրընկալել համաշխարհային օրակարգի քննարկումները, այլեւ մինչեւ 2028 թվականը նպաստել կենսաբազմազանության գլոբալ քաղաքականությունների առաջմղմանը»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter